fbpx
Մշակույթ

Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։

Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով:

Սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։

2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը՝ գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը՝ գանձախուզություն-գանձագողություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ