Աշխարհ

Ադրբեջանում գտնվող թուրք բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Գանձակ և Ակնա

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնել է Ադրբեջան։

Ֆահրեթթին Ալթունը մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության հարցերով պատասխանատու նախարարների ժողովին։

Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ) քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի կողմից։ Գանձակ կատարած այցի ժամանակ Ալթունը մի շարք անհիմն հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ