Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին հաղորդում է AS-ն:
Բեյլը դժգոհ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղում Զինեդին Զիդանն իրեն դուրս է թողել հայտացուցակից: Ֆուտբոլիստը նաև չի ստանում համապատասխան աջակցություն ակումբի ղեկավարության կողմից:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բեյլը մոտ էր «Ռեալ»-ից հեռանալուն, սակայն ֆուտբոլիստի տեղափոխությունը Չինաստան այդպես էլ չկայացավ: