ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտնել է, որ 2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում ակտիվ ընթացքի մեջ են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
- Կառավարության սուբվենցիոն ծրագրով Պտղնիում ճանապարհներ են բարեկարգվել
- Երանոսում իրականացվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ
«Ճանապարհահատվածի նորոգումը շուտով կավարտվի։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև առկա երեք կամուրջների մասնակի նորոգման, խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը»,- ասվում է հաղրդագրության մեջ։