Ազգային անվտանգություն կուսակցության նախագահը կալանավորվել է. ՔԿ

Ամենադիտվածներ

Դավիթ Տոնոյանը գիտի, որ Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք սահմանին․ Նազիկ Ամիրյան

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին (Գառնիկ Իսագուլյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Վարույթն իրականացնող մարմինը նախօրեին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ