Իրավական

Օնիկ Գասպարյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Գլխավոր դատախազությունը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր դատախազությանը ներկայացրել էր առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Armlur.am-ը հրապարակել էր հաղորդման մասին փաստաթուղթը, որում Գասպարյանը նշել էր, որ վարչապետի և Պաշտպանության նախարարի կողմից կատարվել են ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով արգելված արարք։

Օնիկ Գասպարյանի կարծիքով՝ վարչապետի և Պաշտպանության նախարարի արարքները դրսևորվել են խմբային շահերից ելնելով՝ այն է ապահովել քաղաքական թիմի կամ հենց միայն վարչապետի համար ցանկալի անձի կողմից ԳՇ պետի պաշտոնում նշանակվելը։ Նա շեշտել էր, որ առկա է հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը, քանի որ այդ արարքները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ