Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն ժամանել է «Նապոլիի» գրասենյակ, որպեսզի պայմանագիր կնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Նշվում է, որ Գատուզոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ ակումբը նախօրեին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Կառլո Անչելոտիին։