Ֆուտբոլ խաղացինք միայն առաջին 25 րոպեների ընթացքում։ Այս մասին ասել է Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ դժգոհելով Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպման արդյունքից (2:0):
«Ուզում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Նրանք արժանի չեն այս ամենին:
Անհնար է բացատրություն գտնել այս խայտառակությանը»,-նշել է նա:
Գատուզոն խոստովանել է, որ այնպիսի տպավորություն էր, թե իրենք հետևում են անհոգի էակների վազքին:
«Նույնիսկ աղբամանները մեզնից ավելի լավ խաղ կցուցադրեին: «Նապոլին» այսօր դատարկ աղբամանի էր նման»,-հայտարարել է Գատուզոն:
Հիշեցնենք, որ Գատուզոյի գլխավորած թիմը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: