fbpx
Հասարակություն

Գավառ քաղաքում կտեղադրվի արևային ֆոտովոլտային կայաններ

Գավառ քաղաքի համայնքապետարանի, մշակույթի տան և մարզադպրոցի շենքերի տանիքներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին հայտնել է Գավառի քաղաքապետարանի աշխատակազմը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 357 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի քաղաքապետարանը։

Մշակույթի տան տանիքին տեղակայվող կայանն ունենալու է 74, քաղաքապետարանի շենքի տանիքին տեղակայվող կայանը՝ 42, մարզադպրոցի տանիքին տեղակայվող կայանը՝ 47 կիլովատտ ժամ հզորություն,  որը իր հերթին կբերի համայնքի բյուջեի միջոցների խնայողության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ