fbpx
Քաղաքականություն

Գաղափարական առումով էլ այսօրվա Ռուսասատանը շատ ընդհանրություններ ունի հիտլերյան Գերմանիայի հետ. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ցավն այն է, որ Ռուսաստանում մինչև այսօր մտածում են, որ իրենք 1941-45 թվականների ընթացքում գաղափարական պատերազմ են տվել ֆաշիզմի դեմ, այն դեպքում, երբ 1939 թվականին իրականացրեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը։

Այդ պայմանգիրը այն մասին էր, որ կողմերը չպետք է հարձակվեին միմյանց վրա, և պայմանգրի գաղտնի մասով էլ միմյանց միջև էին բաժանելու Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարծքները(այդ պակտի արդյունքում զոհ գնացին հազարվոր մարդիկ)։

Այսօր էլ պուտինյան Ռուսաստանն է շարունակում նույն անսկզբունքայնությամբ հարաբերվել աշխարհի հետ, էլ չասած այն, որ գաղափարական առումով էլ այսօրվա Ռուսասատանը շատ ընդհանրություններ ունի հիտլերյան Գերմանիայի հետ։

Եվ այսքանից հետո, այս հակամարդկային բնույթ կրող կայսրությունում շարունակում են նեղվել հայկական ազգայնականության խորհրդանիշ Գարեգին Նժդեհից։ Պարզ է, որ նրանք վախենում են ոչ թե մահացած Նժդեհից, այլ հայկական ինքնիշխանության գաղափարից, ինչպես որ վախենում էին ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայորդիների գնդակահարեցին, իսկ նրանց ընտանիքներին էլ հայտարարեցին դասակարգային թշնամիներ։

Ահա սա է ռուսական կայսրության իրական դեմքը, որին ցավոք սրտի շատ հայաստանցի քաղաքական ու մշակութային այսպես կոչված գործիչներ ստորաքարշորեն ծառայել են ու շարունակում են ծառայել»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2623167651110957

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ