fbpx
Քաղաքականություն

Քիմ Քարդաշյանը տարածել է անմոռուկի պատկերը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

1915թ.-ի հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը:

Ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց եւ այս ոլորտում կրթության առաջնային օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը Կոլիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը երբեւէ ստացել է այդպիսի նպատակների համար:

Ընդամենը մեկ ժամ առաջ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։

Քարդաշյանը գրել է. «UCLA-ում հայկական «Խոստում»-ը ինստիտուտը սկսվում է այսօր երեկոյան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ