Covid-19 կամ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թ.ի դեկտեմբերին Չինաստանում և տարածվել ամբողջ աշխարհով մեկ՝ վերածվելով համաճարակի և շարունակվելով մինչ օրս։
Բոլորս էլ կամաց-կամաց ադապտացվելով նոր ապրելաոճին պետք է քաջ տեղյակ լինենք հիվանդության թե՛ ախտանիշների, թե՛ կանխարգելման և պաշտպանման միջոցների մասին։
Ստորև ներկայացված է այդ ինֆորմացիան։
COVID-19- ի ախտանիշները
Հիմնական ախտանշանները ներառում են.
- Ջերմություն
- Հազ
- Շնչառական անբավարարվածություն
- Շնչառական խնդիրներ
- Հոգնածություն
- Սարսուռ, երբեմն դողերոցք
- Մարմնի ցավեր
- Գլխացավ
- Կոկորդում չորության զգացողություն
- Հոտի կամ համի կորուստ
- Սրտխառնոց
- Փորլուծություն
Ըստ Չինաստանում արված հետազոտությունների, սրանք ամենատարածված ախտանիշներն էին այն մարդկանց շրջանում, ովքեր ունեին COVID-19.
- Տաքություն 99%
- Հոգնածություն 70%
- Հազ 59%
- Ախորժակի բացակայություն 40%
- Մարմնի ցավեր 35%
- Շնչառական խնդիրներ 31%
- Լորձ / ֆլեգ 27%
Կորոնավիրուսի ռիսկի գործոններ.
- Բարձր արյան ճնշում
- Սրտի հիվանդություն
- Թոքերի հիվանդություն
- Ասթմա
- Երիկամային հիվանդություն, որը դիալիզի կարիք ունի
- Գիրություն
- Շաքարախտ
- Քաղցկեղի բուժում, հատկապես քիմիաթերապիա
- Լյարդի հիվանդություն
- Ծխելը
Հիվանդությունը կանխարգելու և դրանից պաշտպանվելու համար պետք է.
- Հաճախ լվանալ ձեռքերը
- Խուսափել սերտ շփումից
- Կրել դիմակ, հատկապես մարդաշատ վայրերում
- Հազը և փռշտոցները ծածկել արմունկով
- Մաքրել և ախտահանել գրեթե յուրաքանչյուր մակերևույթ
- Վերահսկողության տակ պահել սեփական առողջությունը
Ցանկանում ենք նշել, որ հիվանությունը կարող է անցնել առանց ախտանիշների, սակայն միևնույնն է կարիք կա, որպեսզի հետևեք վարակի տարածումը կանխարգելելու և այլոց պաշտպանելու նպատակով կիրառվող բոլոր միջոցներին։
Եթե նկատվում է ախտանշաններ և դրանց զարգացում կամ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա խնդրում ենք դիմել բժշկի կամ զանգահարեք ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 8003, 060838300 հեռախոսահամարներին:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus:
