Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածներ չկան. Լավրով

Ամենադիտվածներ

2020 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածներ չկան:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բավական արդյունավետ է իրականացվում: Այդ գնահատականը տվել են և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը»,-ասել է Լավրովը:

«Բացառությամբ հայ ռազմագերիների հարցի, որը, կրկնում եմ, այժմյան խմբագրմամբ առաջացել է դեկտեմբերի սկզբին՝ համաձայնությունների կնքումից մեկ ամիս անց: Մնացածն իրականացվում է բավական արդյունավետ: Լուծվում է խաղաղապահների մանդատի հարցը: Այն պետք է եռակողմ համաձայնությունների առարկա, ինչի մասին խոսել են հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ: Որևէ գաղտնի հավելված չկա: Եվ ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են գաղտնիք լինել»,-նշել է Լավրովը:

Ամենաթարմ