ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել

Ամենադիտվածներ

ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել:

Նշենք, որ ՃԿՊԱ-ն 2017-ին արդեն ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի նիստում քննարկվել է հիմնադրամի փորձագետների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, որտեղ ներկայացվել է նախորդ հավատարմագրումից հետո ՃԿՊԱ-ում գրանցված զարգացումները՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական խմբի նախորդ զեկույցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ըստ այդմ, որոշվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում տալ:

Ի դեպ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին հավատարմագրման ժամկետի ավարտին՝ 2019 թվականին դիմել էր վերահավատարմագրվելու համար: Բուհի բարելավման պլանով նախատեսված են այնպիսի ծրագրեր (միջազգային կապերի ընդլայնում, դասախոսների և ուսանողների փոխանակումներ, գիտահետազոտական աշխատանքներ, լաբորատորիաների ստեղծում և այլն), որոնք թույլ կտան հավատարմագրվել վեց տարով: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();