Գայանե Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ

Ամենադիտվածներ

Հայկ Ալումյան

Լոռու փոխմարզպետի օգնական Գայանե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նշանակվել է մարզպետի տեղակալ:

«Երբ 8 ամիս առաջ նշանակվեցի Լոռու փոխմարզպետի օգնական ու այդ մասին փոստեցի իմ էջում, իմ լավ ընկեր Тиран Манучарян (Tiran Manucharyan)-ը հրապարակավ բարեմաղթեց՝ հաջորդ շնորհավորանքս լինելու է փոխմարզպետի պաշտոնում: Ծիծաղեցինք, անցանք:
Երեկվա կատակն այսօր իրականություն է: Մեծ պատիվ է, որ այս շրջափուլում ինձ է վստահվել այս պաշտոնը, բայց և չափազանց մեծ է պատասխանատվության ու պարտավորության գիտակցումը ինձ վստահված աշխատանքը լավագույնս կատարելու համար:
Եվ ես իմ ուժերի ներածին չափով և դեռ ավելին անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ աշխատանքով նպաստեմ
որ Լոռին զարգանա,
որ Լոռեցին ժպտա,
որովհետև
ԵՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՎԱՆԱՁՈՐԸ, ԻՄ ԼՈՌԻՆ, ԻՄ ԵՐԿԻՐԸ»:

https://www.facebook.com/gayane.sargsyan.96/posts/2382410515130574

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ