fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում գումարվել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Մայիսի 27-ին Ազգային ժողովում մեկնարկել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգում ներառված է « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի» փաթեթը։ Զեկուցողը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Վերջինս նշել է, որ խնդրո առարկա օրենքը ընդունվել է 1990թ. , և պարունակում է թերություններ։

Նախարարը նշեց, որ 0րենքը չի համապատասխանում Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների որոշումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային:

Հարկադիր կատարման ոլորտում խնդիրներ կան, որոնք, ըստ Զեյնալյանի, բացասական են ազդում Հայաստանի գործարար միջավայրի վրա։

Նախարարը պարզաբանեց, որ ներկայումս դատարանները մերժում են կատարողական թերթերի տրամադրումը և դա ձևակերպում են դատարանի գրությամբ և ոչ թե որոշում կայացնելու, քանի որ օրենքը չի նախատեսում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ։ Արդյունքում մարդիկ խնդիրներ են ունենում գրությունների բողոքարկման առնչությամբ։

«Այս նախագծով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել են, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման»,- հավելեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ