fbpx
Կառավարություն

Հստակեցվում է գազաբալոնների տեղադրման և վկայագրման պահանջները․ նախագիծ

Սեպտեմբերի 1-ին Կառավարության նախագիծ է հրապարակվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ըստ որի՝  գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները:

«Նախագիծը սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:

Շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ:

Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները»,- ասվում է հաղորդագրությա մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ