Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտնել է, որ Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:

«Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50 տոկոսը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 տոկոսը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ