fbpx
Աշխարհ

Գազայի հատվածի ապագան դեռ անորոշ է․ Քիրբի

Գազայի հատվածի ապագան ռազմական գործողությունների ավարտից հետո դեռ անորոշ է, այն շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Իսրայելի ու տարածաշրջանի այլ երկրների միջև քննարկումների առարկաներից մեկը։
Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Դա շարունակում է մնալ Իսրայելի և տարածաշրջանի գործընկերների հետ մեր քննարկումների առարկան: Մենք դեռ չենք հասել այն փուլին, որտեղ կարելի է կոնկրետ լուծումներ նախանշել»,- ասել է նա։

ԱՄՆ-ն խոսում է Գազայի հատվածում ներկայում իշխող ՀԱՄԱՍ շարժման՝ իշխանության մնալու անթույլատրելիության մասին, սակայն միևնույն ժամանակ դեմ է անկլավի՝ իսրայելցիներով բնակեցնելուն, որոնք, դատելով իրենց առաջնորդի հայտարարություններից, հավակնում են անվտանգության ոլորտում վերահսկողություն ստանձնելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ