fbpx
Քաղաքականություն

Պահպանվել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստան-Հայաստան գագաթնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում պահպանվել է Երևանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։

«Ռուսական և հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ ընկերների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիա»-ն ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։ Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- ասել է Գոնչարը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ