fbpx
Հասարակություն

Գեղարքունիքի մարզի համայնքների հրապարակները և փողոցները տոնական տեսք են հագնում

Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքները մի քանի օր է, ինչ սկսել են նախապատրաստվել ամանորյա տոներին՝ զարդարելով ինչպես կենտրոնական հրապարակները, այնպես էլ՝ փողոցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնից, առաջիկա երկու օրում ամբողջովին վառված կլինեն մարզի և քաղաքային, և գյուղական բոլոր համայնքների տոնածառների, փողոցային տոնական բազմատեսակ ու շքեղ զարդարանքների լույսերը: 

«Ամեն մի քաղաք ու գյուղ ձգտում են ունենալ շատ ավելի ճաշակով ու շքեղ տոնածառ, փողոցային զմայլող զարդարանքներ: Նախորդ տարիներին շատ շքեղ էին ստացվում ամանորյա զարդարանքները Ծովագյուղում, Լճաշենում, Վարդենիկում, Ծովազարդում, Չկալովկայում, Գավառում, Սևանում, Վարդենիսում, Մարտունիում, Ճամբարակում, այլ համայնքներում: Կարծում եմ, այս տարի դրանց թիվը նկատելիորեն կավելանա: Համայնքներում նախատեսված են տարեմուտի շքեղ միջոցառումներ, որոնք ուղեկցվելու են տոնախմբություններով, համերգային ծրագրերով, հրավառություններով: Հունվարի մեկի առաջին իսկ ակնթարթից մարզի երկինքը կբոցավառվի համընդհանուր ու միաժամանակյա հրավառությունից», – ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ