fbpx
Իրավական

Բանկի գեներատորը գողացած տղամարդը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից 3 օր անց: Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 44-ամյա մի բնակիչ:

Նա խոստովանել է կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ