fbpx
Ժամանց

Ներկայացվել են Genesis GV70 մեքենայի առաջին լուսանկարները

Այն,որ կորեական Genesis բրենդը թողարկելու է նոր ավտոմեքենա` GV70, հայտնի է վաղուց. արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են նոր տեղեկություններ բացահայտել նրա մասին:

Օգտագործելով գաղտնի արված վերջին լուսանկարները` Колёса.ру-ի դիզայներները պատկերացրել են, թե ինչ տեսք կունենա սերիական արտադրության նոր ավտոմեքենան:

Ըստ հեղինակների` Genesis GV70-ի գլխավոր նորությունը կդառնա քրոսովերների համար անսովոր չափերը` երկար դիմամաս և թեք հետնամաս:

Մեքենայի դիմային մասում կհայտնվի ռադիատորի վանդակի և C-աձև լուսարձակների նոր համադրություն, որոնք մոտ ապագայում կարող են դառնալ ընկերության այցեքարտը: Նրանց տեսքին համապատասխանում են նաև մեքենայի ետևի հատվածի լուսարձակները, որոնք տեսողականորեն բաժանված են 2 հավասար մասերի:

Ավտոմեքենայի ցուցադրության օրը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ 2020 թվականին այն կհայտնվի միջազգային ամենամեծ ավտոսրահներից որևէ մեկում: Հայտնում է avtonovostidnya.ru կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ