Զինված Ուժեր

Հադրութում 62 զինվորների գերեվարման թեման կապված է շատ բարձր պաշտոնյաների հետ․ Փաշինյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր Խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախի Հադրութի շրջանի 2 գյուղերում գերեվարված 62 զինծառայողների թեմային։

Փաշինյանը նախ նշեց, որ Հին Թաղերում 9 հերոսներ մինչև վերջ կանգնել են ու տվել են իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի։

Վարչապետի խոսքով՝ այդ դեպքով քերական գործ է հարուցված, որով անցնող անձանցից մեկին չի հաջողվում կալանավորել, քանի որ դատարանները մերժում են կալանորելու միջնորդությունները։

Փաշինյանը ընդգծեց, որ այդ ամենը պարունակում է պետական շահերին առնչվող ու գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք դեռ պետք է քննության առարկա դառնան։

ՀՀ ղեկավարը հավելեց, որ այդ թեման կապված է շատ բարձր պաշտոնյաների հետ, որոնց կոծկելու ցանկություն ինքը չունի։ Նա նշեց, որ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կունենան իրենց պատասխանները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ