fbpx
Իրավական

Գվինեական ծոցում գերեվարած MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների թվում հայ կա

Ինչպես գրում է riafan.ru-ն, նավի անձնակազմի խոհարարը ազգությամբ հայ է: «Գերեվարվել են կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, եռակցող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը», – ասված է հրապարակման մեջ:

Հունվարի 2-ի գիշերը զինված ծովահենները բարձրացել էին MSC Mandу նավի վրա, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Նրանք թալանել են անձնակազմին ու անդամներից 6-ին գերի վերցրել: Թիմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են և գտնվում են անվտանգ վայրում:

Հարձակումից հետո ծովահենները մտել են Նիգերիայի տարածքային ջրեր:

Ներկայում Բենինում և Նիգերիայում ռուս դիվանագետները պարզում են գերիների գտնվելու վայրը: Նշենք, որ ծովահենները փրկագնի պահանջ չեն ներկայացրել:

Հայտնում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ