TASS գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն, իր պարտավորությունների համաձայն, Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։
«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց և պարզ է։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողսությունների ընթացքում և մինչև դրանց սկսվելը», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովն շեշտել է, որ Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին փոխանցել ավելի վաղ, քան Հայաստանը՝ դեռ ռազմական գործողությունների ընթացքում։