fbpx
Հասարակություն

Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնելու գերիների վերադարձի հարցը. Բաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի Facebook-ում գրել է.

«Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն էր կատարել հայ գերիների վերաբերյալ, որի հղումը տեղադրում եմ ստորև՝ https://www.hrw.org/…/survivors-unlawful-detention…
Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են գերեվարվածի կարգավիճակում։

Մասնավորապես, քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումները լրջագույն խախտում են և չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար դրույթներին։ Միջազգային բոլոր մանդատների համաձայն մարդասիրական գործընթացներում Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը եւս հստակ արձագանքի և տա իր գնահատկանը։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք փոխգործակցել միջազգային բոլոր կառույցների հետ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։ Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնել մեզ համար գերխնդիր դարձած եւ հրատապ լուծում պահանջող գերիների վերադարձի հարցը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ