fbpx
Քաղաքականություն

Այդպես էլ ոչ մի գերատեսչություն չասաց, թե Շոյգուն ինչու է Հայաստանում․ Այվազյան

Երեկ՝ օգոստոսի 9-ին, տեղեկություններ ստացվեցին, որ Հայաստանում է գտնվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Օգոստոսի 10-ին Facebook-ի իր էջում Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը գրել է, որ երեկ այդպես էլ ոչ մի կառույց գերատեսչություն չպատասխանեց, թե ի՞նչ նպատակով է Շոյգուն Հայաստանում:

«Հանրությունից թաքուն պահելու նախկին գործելաոճը շարունակվում է անվտանգության անվան տակ, դրա համար էլ անընդհատ գալու են «կեղտոտեն ջեբներդ», ինչ ասեն՝ սուրբ ուլի պես համաձայնվեք, ու ստանաք կորուստներ, ու ստանանք կորուստներ: Ոնց որ հները, որ ի վերջո կորցրին իշխանությունը:

Իշխանությունն ի՞նչ է հիմա. մարդկանց հավատալու վրա հիմնված հարաբերություններ, որի կեսը նախկինի վերադարձը կանխելու գնով է առաջացել: Երբ վերանա վախը հների վերադարձի հանդեպ, կամ երբ ավելի անտանելի դառնա ձեր ներկայությունը՝ այսպես շարունակելու պարագայում, վերջ՝ կյանք, ունեցվածք, աշխատանք, ամեն ինչ հարցականի տակ եք թողնելու, պետության ապագան եք հարցականի տակ դնելու:

Իսկ այսօրվա ձեր այլընտրանքը ձեր սիրելի ռուսների ձեռքով դարձրել եք հներին: Միգուցե նպատակ չեք ունեցել, բայց ունեցողը դա արել է ձեր դեմքով: Էլի ակտիվ հանրույթն է պայքարելու ձեզ պաշտպանելու համար: Կլինի՞ դրա համար գոնե երեսատեղ թողնեք, չթաքցնեք, չմեծամտանաք: Օրը մեկ անգամ եք քնում, երեք անգամ հաց եք ուտում, արևն էլ բոլորի վրա բացվում: Կիսվեք, որ չհասկացվածությունը կրկին չսկսի հեռվացնել ձեզ հասարակությունից», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ