fbpx
Խորհրդարան

Հայ գերիները պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթով է հանդես եկել, որում անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթին։

Նա նշել է, որ դա, ըստ էության, Ալիևի ամենաանկեղծ ելույթն էր, որը մենք լսել էինք․ նա խոստացավ կտրել բոլոր բարձրացող գլուխները, որոնք կմտածեն ռևանշի մասին, ինչպես նաև նա խոստովանեց, որ այսքան տարի բանակցել է, որպեսզի անրաժեշտ սպառազինություն ձեռք բերի, տնտեսությունը կարգավորի և վրեժ լուծի հայերից։

Բաբաջանյանը խոսեց նաև հայ գերիների հետ անցած շաբաթ տեղ ունեցած իրադարձությանը։

Նա նշեց, որ այլև կասկած չկա, որ հայ գերիներն իրականում պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին։ Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողանում իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած միջնորդի խաղաղապահ դերը․ այդ հայտարարությամբ ՌԴ-ն պետք է երաշխավորեր մեր հայրենակիցների խաղաղ վերադարձը հայրենիք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ