Գերմանացի պատգամավորը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն

Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն: Այս մասին հաղորդել է գերմանական թերթերից մեկը:

Ըստ Նոյի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն հնացել է, այլև սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Նա նշել է, որ ՆԱՏՕ -ն պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, վարկաբեկում ՄԱԿ-ը և ռազմական հակամարտություններ է հրահրում:

Նոյը հավելել է, որ Հյուսիսատլանդյան դաշինքը իր դեմքը ցույց է տվել՝ ագրեսիա սկսելով Հարավսլավիայում, գալով Աֆղանստան և մասնակցություն ունենալով աշխարհի տարբեր կողմերում տեղի ունեցող ռազմական օպերացիաներին:

Ամենաթարմ