Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։
Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։
Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների թվի աճը։ 2018թ․ հոկտեմբերին Գերմանիայից դեպի Անթալիա ամրագրումների թիվն աճել էր 39 տոկոսով, իսկ նոյեմբերին այդ աճը հասել է 54 տոկոսի։
Նոյեմբերին 19 տոկոսով աճել է նաև Գերմանիայից դեպի Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր տոմսերի ամրագրումների թիվը, իսկ դեպի եգիպտական Մարսա-Ալամ հանգստավայր տոմսերի ամրագրումներն ավելացել են 36 տոկոսով։
Այս մասին տեղեկացնում է 168.am-ը։