fbpx
Սպորտ

Գերմանական երկու ակումբ Մորատայի տրանսֆերը գնելու առաջարկ է արել

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է ակումբը լքելուն:

Marca-ն հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Սևիլիան», այլ նաև գերմանական երկու ակումբներ: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»:

Երկու ակումբներն էլ շաբաթ օրը տրանսֆերային առաջարկ են ուղարկել լոնդոնյան ակումբին:

«Թոշակառուները» դեռևս պատասխան չեն տվել:

Ավելի վաղ նշվում էր, որ հարձակվողը համաձայնել է վերադառնալ Լա Լիգա՝ ընդունելով «Սևիլիայի» առաջարկը:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ