fbpx
Աշխարհ

Գերմանիայի խորհրդարանը Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը է ընդունել

Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։

«Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։

Խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրմանը։

Որոշմանը դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցություն քաղաքական ուժերը:

Աղբյուրը՝ 1lurer.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ