Հոկտեմբերի 1-ից Գերմանիայի պաշտպանության նախարարությունում իրականացվում է վերակազմավորում։ Պլանավորման, մարտական պատրաստության և գործողությունների կառույցները միավորվել են մեկ միասնական կառույցի՝ Զինված ուժերի տնօրինության ներքո, որը ղեկավարում է գեներալ Կարստեն Բրոյերը։ Սա նրան տալիս է նախարարության գլխավոր օպերատիվ ղեկավարի կարգավիճակ և պարզեցնում է համակարգումը։
Բացի դրանից, վերակազմավորման շրջանակում ստեղծվել են նոր կառույցներ՝
Նորարարությունների և կիբերտարածքի վարչություն (Innovation and Cyber Department) — միավորում է նոր կործանիչի (Գերմանիա-Ֆրանսիա-Իսպանիա) նախագծերը, տիեզերական պաշտպանության, արհեստական ինտելեկտի և կիբերանվտանգության ուղղությունները։
Զարգացման վարչություն (Growth Directorate) — պատասխանատու է անձնակազմի ընդլայնման, հավաքագրման, պատրաստման, բնակարանի ապահովման և կառուցման համար։
Բարեփոխումը միտված է բացառելու կրկնվող գործառույթները և արագացնելու որոշումների ընդունումը պաշտպանության նախարարությունում։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

