Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի ղեկավար Խայկո Մաասը զրուցել է Bild am Sonntag գերմանական շաբաթաթերթի հետ ու նշել, որ Գերմանիան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա։
«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլևս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում», – ասել է Մաասը։
Հավելենք, որ Թուրքիան համարվում է զենքի խոշորագույն ներկրող Գերմանիայից։