fbpx
Աշխարհ

Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ֆինանսական մեխանիզմ կթողարկեն Իրանի հետ առևտրի համար

Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կհայտարարեն Իրանի հետ առևտրի խթանման համար հատուկ ֆինանսական մեխանիզմի թողարկման մասին: Այս մասին գրում է Financial Times-ը:

Ակնկալվում է, որ INSTEX անվանմամբ նախաձեռնությունը կունենա նախնական մի քանի միլիոն եվրո կապիտալ, որի կապակցությամբ հարց է ծագում՝ արդյոք դա բավարար կլինի, որպես Թեհրանին համոզեն պահպանել միջուկային համաձայնագիրը:

Եթե Թեհրանը մեծացնի իր միջուկային ակտիվությունը, եվրոպական պետությունները երկընտրանքի առաջ կկանգնեն՝ սատարել համաձայնագիրը կամ հետևել ԱՄՆ-ի օրինակին ու պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հուսահատորեն փորձում են փրկել համաձայնագիրը ԱՄՆ միակողմանի դուրսբերումից հետո: Եվրոպական եռյակը փորձում է արդյունավետ մեխանիզմ ստեղծել, որպեսզի եվրոպական ընկերություններին համոզի առևտուր իրականացնել Իրանի հետ՝ չվախենալով ամերիկյան պատժամիջոցներից:

Եվրոպական մի շարք ընկերություններ իսկապես հույս ունեն, որ լարվածությունը կթուլանա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ