fbpx
Աշխարհ

Գերմանիան ՄԱԿ-ի ամբիոնից երկխոսության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում։

«Լիցքաթափման միակ ճանապարհը բանակցություններն են ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Դա, սակայն, հնարավոր է, եթե միայն (Իրանը և ԱՄՆ-ը) որևէ անիրատեսական նախապայման չդնեն նման երկխոսության համար», ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը,-ասել է նա։

«Եվ էլի ինչ-որ բան այսօր մենք ընդգծեցինք Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հանդիպմանը. մենք ցանկանում ենք այսուհետ ևս պաշտպանել Իրանի միջուկային գործարքը և այն նպատակները, որոնց համաձայն՝ Իրանը չէր ունենա ատոմային զենք»,-նշել է նա։

Մաասի խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստեղծում է անվտանգություն և Իրանի հետ հետագա բանակցությունների հիմքն է։ Նախարարն ընդգծել է, որ Թեհրանից ակնկալում է կատարել պարտավորությունները համաձայնագրի շրջանակում։

Ավելի վաղ, ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովում ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու՝ Թեհրանի հիմնական պայմանը պատժամիջոցները հանելն է և վերադարձը միջուկային գործարքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ