Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ 377 միլիարդ եվրո հատկացնել, հայտնում է Politico-ն։ Ըստ աղբյուրի՝ մինչև 2035 թվականը Բունդեսվերը նախատեսում է ստանալ 687 Puma զրահատեխնիկա, 561 Skyranger 30 հակաօդային համակարգ՝ անօդաչուներից պաշտպանվելու համար, ինչպես նաև 14 IRIS-T ՀՕՊ համակարգ և հարյուրավոր հրթիռներ դրանց համար։ Բունդեսվերը մտադիր է նաև ձեռք բերել Իսրայելական Heron TP և նոր գերմանական LUNA NG մարտավարական ԱԹՍ-ներ, ինչպես նաև դրանց համար նախատեսված սպառազինություն մոտ 100 մլն եվրոյի արժեքով։
Ծովային ուժերի համար պլանավորվում է 4 uMAWS ծովային ԱԹՍ ձեռք բերել մոտ 675 մլն եվրոյի արժեքով։ Բունդեսվերի գնման ցանկում ներառված են նաև արբանյակային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 14 միլիարդ եվրոն, հաղորդում է Politico-ն։

