fbpx
Աշխարհ

Գերմանիայում փոթորիկը մարդկային կյանք է խլել

Առնվազն մեկ մարդ է մահացել զոհվել «Էբերհարդ» ցիկլոնից, որն անցնելով Բելգիայի և Նիդեռլանդների տարածքով, կիրակի հասել էր Գերմանիա, հայտնում է Deutsche Welle-ը:

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի Զաուերլանդ արևմտյան տարածաշրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս) ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում 47-ամյա տղամարդ էր գտնվում, ինչի պատճառով նա մահացել է: Տարերքը մասնակիորեն արգելափակել է երկաթուղային հաղորդակցությունը. գնացքները դադարեցրել են երթևեկությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայից Ամստերդամ և Նիդեռլանդների ու Բելգիայի այլ տրանսպորտային հանգույցներ:

Խնդիրներ են դիտվել նաև այլ բնակավայրերում. Մանհեյմում և Շտուտգարտում տապալված ծառերը փակել են ավտոմոբիլային ճանապարհները, իսկ Դույսբուրգում (Նիդեռլանդների հետ սահմանի մերձակայքում) ծանր ամբարձիչ կռունկն ընկել է Հռենոս գետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ