fbpx
Խորհրդարան

ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրւրգի պայմանավորվածությունները 2-րդ պլան են մղվում․ Իվետա Տոնոյան

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անունից տրված ճեպազրույցի ընթացքում խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով Մինսկի խմբի հայտարարության մասին հարցին, ասաց, որ երկու կարծիք լինել չի կարող՝ Արցախյան հակամարտության վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է։

Տոնոյանի խոսքով՝ հայտարարության մեջ մտահոգության առիթներ կան, որովհետև երկրորդ պլան են մղվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում»,- ասաց Տոնոյանը։

Ճշտող հարցին պատասխանելիս Տոնոյանն ասաց, որ որոշ կետեր՝ զիջումների և այլնի մասին, բացարձակ անընդունելի են ԲՀԿ համար, մանավանդ այն համապատկերում, որ Ադրբեջանը հայատյացության և ուժի դիրքերից է հանդես գալիս։

Հնարավոր զիջումների մասին հարցին պատասխանելիս էլ Տոնոյանն ասաց, որ իրենց կուսակցության դիրքորոշումն այն է, որ որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ