Պարզվել են Գետափ գյուղի բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

Ամենադիտվածներ

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ՔԿ-ում քննվող քրգործով ներգրավվել է որպես մեղադրյա

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ, 44-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ 2021 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 62-ամյա տղամարդու հետ անձնական հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս հետ:

Սկսված պարզաբանումը վերածվել է վիճաբանության, հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ, որի ընթացքում Եղեգնաձորի բնակիչը, վրեժի շարժառիթով, աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ պատճառելով գլխուղեղի դիֆուզ, փակ գանգուղեղային վնասվածք, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();