fbpx
Իկոնիկ

Ինդի Փոփ. Միշել Գուրեվիչ

Ինդի փոփը 80ականների կեսին զարգացած ալտերնատիվ ռոքի ենթաոճ է: Տվյալ ոճն ի տարբերություն մնացած ռոքփոփ ոճերի, ավելի մեղեդային է և կրում է ավելի պոզիտիվ էլեմենտներ։ Շատ դեպքերում 80ականներին ինդի փոփի կատարողները չունեին շատ հմտություններ և լցված էին մանկական միամտությամբ։ Դրա պատճառով  էլ այս ոճը հաճախ դառնում էր քննադատությունների առարկա, քանի որ այն համարում  էին ինֆանտիլ և կառուցվածքային պարզ։

Սակայն ապագայում ավելի ու ավելի շատ երաժիշտներ սկսեցին ստեղծագործել հենց այսոճում։

Միշել Գուրեվիչ

Միշել Գուրեվիչը՝ նախկինում հայտնի որպես Chinawoman, ռուսական արմատներ ունեցող, բայց Կանադայում հիմնված երգչուհի է։ Նրա երաժշտությունը հիմնականում պատկանում է ինդի փոփ ոճին, բայց նաև կրում է sadcore, lo-fi, art pop ոճերը։ Իր գործերում Միշելը հաճախ հիշատակում է իր ռուսական արմատները՝ հատկապես բալետի պարուհու մոր կերպարը։

Նրա Lovers Are Strangers երգը շատ տարբերվող է։ Այն խոսում է երկար հարաբերություններում գտնվող զույգերի մասին, որոնք, չնայած երկար տարիներ միմյանց հետ լինելուն, կարծես անծանոթներ լինեն։ Նաև զույգերի համեմատությունը տարվում է դասարանցիների միջև՝ նրանք կապված են, բայց ուղղակի այն պատճառով, որ նույն դասարանից են, ոչ ավելին։ Շատ զույգեր կան, ցավոք, որ միմյանց հետ են շատ պատճառներով, բացի սիրուց և սիրահարված լինելուց։

Go երգը նախկին սիրուն բաց թողնել չկարողանալու մասին է։ Երեկոյան նա թափառում է փողոցներով և մեծ ցանկություն է առաջանում գնալ իր սիրելիի տուն։ Մարմինը իրեն տանում է դեպի այդ տեղ, անկախ նրանից, թե ինչ է ուզում իր միտքը։

Avivaն տարբեր տեսակի սիրո մասին է։ Այստեղ նկարագրվում է այն, որ սերը կարող է ունենալ ցանկացած ձև ու տեսք՝ միևնույն է մնալով գեղեցիկ։

Սակայն երգչուհու ամենաստացված և նրա ոճին հատկանշական գործն է Party Girl երգը։

Այն արդեն հասուն, երիտասարդ և անկախ կնոջ մասին է, ով իր կյանքում շատ բաների միջով է անցել։ Նրա սիրտը կոտրել են ու նա ևս բազմակի սրտեր է կոտրել, բայց այդ ամենը այլևս ոչ մի նշանակություն չի կրում նրա համար, քանզի նա հասկացել է, որ իր կյանքի ամենամեծ իմաստը կյանքը վայելելն է։ Նա գնում է մի խնջույքից մյուսը, ծանոթանում է տարբեր ու հետաքրքիր մարդկանց հետ և ուղղակի դարձնում իր յուրաքանչյուր օրը տոն։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ