fbpx
Խորհրդարան

Գևորգ Պետրոսյանի ելույթը դատապարտելի չէր․ Արման Աբովյան

Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

«Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին»,-ասաց նա։

Հարցին՝ իր կուսակից պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը ինչպես է գնահատում, արդյոք այն դատապարտելի չէր, որին արձագանքել էր Արման Բաբաջանյանը, Արման Աբովյանը պատասխանեց, որ լսել է նրա ելույթը, և այն այն դատապարտելի չէր:

«Գևորգ Պետրոսյանի ելույթը հորդորում եմ ուշադիր լսել և թող լսեն բոլորը, որովհետև նրա ելույթի մեջ չկար ոչ վիրավորանք, ոչ զրպարտություն»,-հավելեց նա։

Հարցին, թե ԲՀԿ-ն արդեն անցել է բռնունցների՞, երբ ԱԺ նիստերի դահլիճում փորձում էին հաշիվներ պարզել, ԲՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց, որ ոչ մի հաշիվներ մաքրել, պարզաբանումներ չկա:

«Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցներին պետք է ինչ-որ սենսացիոն բաներ: Ոչ, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը: Կրկնեմ, որ սա սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ այն չկա»,-ասաց պատգամավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ