Այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցի քվեարկության արդյունքներով Գեղամ Գևորգյանը նշանակվեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության նախագահի պաշտոնում։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։ Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ է եղել 26-ը։

