Հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։ Նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։
Վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով, քանի որ միայն կրակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։
Aravot.am-ը Գեղամ Մանուկյանին խնդրել է անդրադառնալ կատարվածին։
«Այսօր առավոտյան եմ հայտնաբերել։ Այն, ինչ որ տեսել եմ, ենթադրաբար կրակոց էր, դիմել եմ ոստիկանություն։ Հետո քննիչ է եկել։ Խոստացել են բալիստիկ փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե կրակոցը ո՞ր ուղղությամբ է եղել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։