ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը աջակցություն է տրամադրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը:
Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։
Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն»։ Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետարանը։
https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/579695372904595