Ուհանում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը զրոյական մակարդակում է

Ամենադիտվածներ

Ազատաշեն գյուղում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Ուհան քաղաքի առողջապահության ներկայացուցիչը կիրակի հայտնել է, որ քաղաքի հիվանդանոցներում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան, ներկայում չկա COVID-19-ով հիվանդ։

Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենի խոսքով՝ Ուհանում կորոնավիրուսով նոր պացիենտների թիվը գտնվել է զրոյական մակարդակում։

«Ապրիլի 26-ին Ուհանում կորոնավիրուսով նոր պացիենտների թիվը գտնվել է զրոյական մակարդակում բնակչության և ամբողջ երկրի առողջապահական անձնակազմի համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշել է Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։

Նշենք, որ մինչ օրս քաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 46 452 դեպք՝ ընդհանուր թվի 56 տոկոսը։ Մահացել է 3869 մարդ՝ Չինաստանում կորոնավիրուսից զոհերի 84 տոկոսը։

Աղբյուրը՝ Reuters.

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ