Բլոգեր Ալեքսանդր Լապշինը այսօր՝ մայիսի 11-ին, նույնպես մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովին: Նա համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել, նշելով, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է Սևանա լճի, բազմաթիվ պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների գոյության շնորհիվ:
Լապշինը նաև հավելել է, որ իր կարծիքով մարզը մեծ պոտենցիալ ունի: