fbpx
Հասարակություն

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել. Մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվութուն հայտնել` մարզում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին:

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- գրել է մարզպետը։

https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2280293822272857/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ