fbpx
Սպորտ

14-ամյա հայ գեղասահորդուհի հանդես է եկել Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ-ն ներկայացնող հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը առաջին անգամ մասնակցել է մեծահասակների առաջնությանը, երկու ծրագրերի արդյունքով վաստակել է 233,97 միավոր և շատ չնչին տարբերությամբ է հետ մնացել երրորդ մրցանակակիր Աննա Շչերբակովայից:

Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ցուցադրական ելույթների ժամանակ ազատ ծրագրում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

«Ես հայրական կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին, ինչի հետևանքով Արցախն անցավ Ադրբեջանին: Շատ եմ ցանկանում իմ կատարումներով ոգևորել իմ ազգին, ու շատ եմ ցանկանում, որ Արցախը վերադարձվի Հայաստանին: Ինքս, ցավոք, չեմ եղել Արցախում, բայց սառույցի վրա ցանկանում եմ հաղթանակ տանել՝ հանուն իմ ազգի: Վերջերս նաև իմ հայ տատը մահացավ: Այնպես որ, ինձ համար սա շատ կարևոր է»,- ելույթից հետո ասել է Ադելյան:

https://www.youtube.com/watch?v=7c7f22siSuM

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ